Կանցլերը հայտարարել է, որ դա բարեկամական այց չէր և Պուտինի հետ կոշտ բանակցություններ են եղել
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ զրույցը շատ կոշտ էր, ուղիղ և բաց։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ավստրիական մամուլի գործակալությանը։
Նեհամերն ասել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարևոր ուղերձը մեկն է եղել` Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ պատերազմում երկու կողմից միայն պարտվողներ են լինում:
Կանցլերը հայտարարել է, որ դա բարեկամական այց չէր, և ինքը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու և խստացվելու են:
Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։
Ավստրիացի կանցլերը առաջին եվրոպական առաջնորդն է, որ Ռուսաստան է այցելում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո: Երեկ Նեհամերնայցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել ուկրաինական իշխանությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...