Քաղաքականություն

Ուկրաինային միլիարդների օգնություն է տրամադրվելու. Եվրահանձնաժողովի ղեկավար

Ուկրաինային միլիարդների օգնություն է տրամադրվելու. Եվրահանձնաժողովի ղեկավար
Վարշավայում բարեգործական միջոցառման մասնակիցները 9,1 միլիարդ եվրո օգնություն են հավաքել ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի…

Վարշավայում բարեգործական միջոցառման մասնակիցները 9,1 միլիարդ եվրո օգնություն են հավաքել ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, այս գումարից 1 մլրդ եվրոն հատկացրել է Եվրոպական հանձնաժողովը։ «Բացի դրանից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ տրամադրելու մասին՝  տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար», – ասվում է փաստաթղթում: 

Ուկրաինայից փախստականներին օգնելու ակցիան նախաձեռնել են Եվրահանձնաժողովը և Կանադայի կառավարությունը։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը սոցիալական ցանցերով. օգտատերերին խնդրել են կոչ անել իրենց երկրների կառավարություններին, կազմակերպություններին և կորպորացիաներին՝ միջոցներ նվիրաբերել Ուկրաինային և այս երկրից փախստականներին մարդասիրական օգնության տրամադրման համար: Շաբաթ օրը Վարշավայում անցկացվել է համագումար՝ ամփոփելով դրամահավաքի արդյունքները։ 

Ուկրաինայից հարևան երկրներ են մեկնել ավելի քան 3,2 միլիոն մարդ, որից 2,6 միլիոնը՝ Լեհաստան։ 

 

Նմանատիպ հոդվածներ

«Ուկրաինային սպառազինություն մատակարարել են շատ ուշ, իսկ որոշ եվրոպական առաջնորդներ փոխել են իրենց դիրքորոշումը». Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արեւմտյան գործընկերների կողմից տրամադրվող սպառազինության որոշակի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250