Քաղաքականություն

ՌԴ-ի արձագանքը՝ Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին Բորելի խոսքերին

ՌԴ-ի արձագանքը՝ Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին Բորելի խոսքերին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին խոսելուց հետո պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների…

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին խոսելուց հետո պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների կողմից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: 

«Բորելը պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների կողմից։ Նրա պարտքն է խնդրի լուծումը գտնել դիվանագիտական ճանապարհով»,- գրել է Դումայի նախագահը իր Telegram ալիքում։ 

Վոլոդինի խոսքով՝ բոլորին ի սկզբանե հասկանալի էր, թե ինչ դեր է հատկացնում Վաշինգտոնն ու Բրյուսելը։ 

«Այսօր Արևմուտքը բացահայտ հայտարարեց իր նպատակի մասին, այն, ինչին նրանք տարիներ շարունակ գնում էին ՝ զենք մատակարարելով Ուկրաինա և աջակցելով նացիստական գաղափարախոսությանը։ Պատերազմը մինչեւ վերջին ուկրաինացին դարձել է Եվրամիության և ՆԱՏՕ ի երկրների պաշտոնական քաղաքականությունը»,- ընդգծել է Պետդումայի խոսնակը։ 

Ապրիլի 8-9-ը Ուկրաինա կատարած այցի արդյունքներով Բորելը Twitter-ում գրել է Ուկրաինային լիակատար աջակցության մասին, այդ թվում՝ զենքի մատակարարման տեսքով, և հավելել, որ այդ պատերազմը «պետք է հաղթվի մարտի դաշտում»: Այսպիսով, ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նման մակարդակի եվրոպացի պաշտոնյան բացահայտ հանդես է եկել ռազմական, այլ ոչ թե զինված հակամարտության դիվանագիտական լուծման օգտին: 

 

Նմանատիպ հոդվածներ

«Ուկրաինային սպառազինություն մատակարարել են շատ ուշ, իսկ որոշ եվրոպական առաջնորդներ փոխել են իրենց դիրքորոշումը». Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արեւմտյան գործընկերների կողմից տրամադրվող սպառազինության որոշակի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250