ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսպանիայում ուկրաինուհին հայհոյանքներով հարձակվել է երեխայի հետ զբոսնող ռուս կնոջ վրա և հարվածել
Իսպանիայի Մալագա քաղաքում ուկրաինուհին հայհոյանքներով հարձակվել է երեխայի հետ դրսում շրջող ազգությամբ ռուս կնոջ վրա։
Կինը պատմելկ է, որ մանկասայլակով երեխայի հետ գնում էր դպրոցից մյուս երեխային վերցնելու: Նրան է մոտեցել մի անհայտ կին ու սկսել վիրավորել, իսկ հետո նույնիսկ ոտքով հարվածել։
Դա տեսել են անցորդներն ու ոստիկանություն կանչել։ Բայց երբ սպաները ժամանել են, հարձակում գործած կինն արդեն հեռացած է եղել։
«Подъем»-ի տեղեկություններով հարձակում գործած կինն ազգությամբ ուկրաինուհի է եղել: Նրան գտել են: Իսպանական օրենսդրության համաձայն՝ կնոջը սպառնում է արտաքսում ազգամիջյան ատելություն սերմանելու համար։






























