ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմները կազդեն բոլորի վրա․ Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Դավոսի ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմները կազդեն աշխարհի բոլորի վրա։
Վուչիչը նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր ելույթում երկու անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև «քաղաքական ամուսնալուծություն» է ընթանում և ԱՄՆ մաքսատուրքերը մեծ սխալ է անվանել՝ խոստանալով «ԵՄ-ի կողմից համաչափ, անսասան և միասնական արձագանք»։ «Հետևանքը կազդի մեզ բոլորիս վրա։ Առևտրի դադարեցման, առևտրի վրա վերահսկողության սահմանման և միջազգային կառույցների և ազգային շահերի կամ պետական քաղաքականության վրա հիմնված ամենօրյա որոշումների կայացման հարկադրման հետ կապված խաղերը լավը չեն։ Չինաստանի փոխվարչապետը նույնպես խոսել է այս մասին. իր ելույթում նա պնդել է ԱՀԿ կանոնների պահպանման վրա, բայց, ցավոք, դա այլևս գոյություն չունի», - նշել է Սերբիայի նախագահը, հավելելով, որ ակնկալում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանը Դավոսում ԵՄ-ի վերաբերյալ։





























