ԹՐԻՓՓ-ը այս պահի դրությամբ Հայաստանի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր

«Մեր ժամանակաշրջաններում փոքր երկրները ավելի լավ են ապրում, քանի-որ կառավարությունները ավելի դինամիկ են ու ակտիվ: ԹՐԻՓՓ-ը այս պահի դրությամբ Հայաստանի համար բացում է և հնարավորություններ, և ռիսկեր, հնարավորությունն է բերել Ամերիկայի Միացյալ նահանգներին դեպի երաշխավորի մակարդակ»,- այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:


Նա հավելել է, որ մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականը դա է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր: Մեկից ավելի երաշխավոր ունենալը երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականն է: Թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատուն են:


 «5 քայլերը տեղի են ունենալու 5 տարվա ընթացքում, դա հաշվի առնելով՝ ուզում եմ մի նկատառում անել: Իշխանության փոփոխության առաջին տարին լինելու է այս պրոցեսների պատրաստման տարին, երկրորդ տարվանից զգացվելու է լուրջ փոփոխություններ, իսկ երրորդ տարվանից մենք առերեսվելու ենք պտուղների հետ: Լինելու են հարյուրավոր ներդրումային ծրագրերի մշակում, Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի ամեն շրջանի համար ներդրումային ծրագիր է մշակելու: Երկիր մտնելու է աննախադեպ քանակի ներդրման միջոց, մենք ցույց տվեցինք ճանապարհը»,- նշել է Կրապետյանը անդարադառնալով, թե ինչ ժամկետներում է լուծվելու հարցերը իշխանություն դառնալու դեպքում։


Քաղաքականություն

Պատահարներ