Բացարձակ ռեկորդ է. Մակրոնը՝ աշխարհում պատերազմների աճի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ միջազգային հարաբերությունները աստիճանաբար հեռանում են ընդհանուր կանոնների համակարգից, իսկ զինված հակամարտությունները դարձել են սովորական երևույթ։ Նրա խոսքով՝ 2024 թվականին աշխարհում արձանագրվել է ավելի քան 60 պատերազմ, ինչը բացարձակ ռեկորդ է։
Մակրոնը նշել է, որ կրկին ի հայտ են գալիս կայսերապաշտական հավակնություններ, իսկ միջազգային հարաբերություններում համագործակցությունը զիջում է մրցակցությանը։ Նրա ձևակերպմամբ՝ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ գործում է ոչ թե իրավունքը, այլ ուժեղի օրենքը։
Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ Ֆրանսիան և Եվրոպան հավատարիմ են տարածքային ինքնիշխանության և անկախության սկզբունքներին։ Նրա խոսքով՝ դա հնացած մոտեցում չէ, այլ միջոց՝ չմոռանալու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և խուսափելու դրանց կրկնությունից։
Մակրոնը նաև քննադատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկվող առևտրային համաձայնագրերը՝ նշելով, որ դրանք միտված են Եվրոպայի թուլացմանն ու ենթարկեցմանը։ Նրա գնահատմամբ՝ մաքսատուրքերը կիրառվում են որպես ճնշման գործիք ինքնիշխանության դեմ, ինչը անընդունելի է։ Նա հավելել է, որ Եվրոպան պետք է պաշտպանվի և ունի դրա համար անհրաժեշտ մեխանիզմներ՝ ընդգծելով, որ եվրոպական պետությունները հաճախ չեն պաշտպանում իրենց շուկաներն ու ընկերությունները այն դեպքում, երբ մյուս երկրները չեն ապահովում հավասար մրցակցային պայմաններ։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...