Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը 5-6 ամիս․ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այնպիսի հեղինակավոր մրցանակ, ինչպիսին է «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակը», հատկապես որ այն կրում է ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդի անունը։ Ես սա համարում եմ Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ջանքերի ճանաչում՝ ավելի քան երեսուն տարի տևած արյունահեղությունից, հակամարտությունից և պատերազմից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում հունվարի 20-ին։


Պետության ղեկավարը նշել է, որ այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ «Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը հինգ-վեց ամիս. մենք դա սովորում ենք։ Մեր ամբողջ անկախ պատմության ընթացքում մենք երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Եվ սա հատուկ զգացողություն է։ Եվ, իհարկե, սա հրաշալի հնարավորություն է։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք, որոնցից երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է։ Հետևաբար, ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ մենք կհասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլև մշտական ​​խաղաղության Կովկասում։ Սա է մեր նպատակը», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։

Քաղաքականություն

Պատահարներ