16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ․ Վահագն Ալեքսանյան
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ, որը երազանքի թոշակ չէ, որի համար ես ներողություն եմ խնդրում ձեզնից:Կարծում եմ՝ Ձեր թոշակը շատ ավելի բարձր պետք է լինի և պետք է շատ ավելի բարձրանա, բայց մենք կարողացել ենք 7 տարվա ընթացքում, որպես այդպիսին, այդ թոշակը բարձրացնել 27 հազար դրամով: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Գիտե՞ք՝ 6 տարվա ընթացքում՝ 2012-2018 թվականներին, ինչքանո՞վ է նախկին իշխանությունը նվազագույն թոշակը բարձրացրած եղել: 3000 դրամով: 2012-ին եղել է 13000 դրամ, 2018-ին դարձել է 16000 դրամ:
Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, երկու փայլուն, քաղաքական տիտանները գլուխ գլխի են տվել ու ծնել են 3000 դրամի կենսաթոշակի աճ: Մենք այդ նույն ժամանակահատվածում բարձրացրել ենք թոշակը 27000 դրամով ու մեր թոշակառուներին տվել ենք անվճար առողջապահական ապահովագրություն»,-ասել է Վահանգն Ալեքսանյանը։
Պատգամավորը նաև ընդգծել է․ «Սա, բնականաբար, բավարար չէ, սիրելի՛ թոշակառուներ, բնականաբար, ձեր թոշակը պիտի շարունակաբար բարձրանա, բայց դա ապահովել կարող է միայն այն իշխանությունը, որն արդեն ցույց է տվել, որ 6 տարում կարողանում է 27 հազար դրամ թոշակ ավելացնել, ոչ թե 3000 դրամ»։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառո...
Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձան...