Ստիպված ենք դադարեցնել գրանցումները․ հոգեբանորեն գոնե ես պատրաստ չէի․ Փաշինյան
Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը մեր ակնկալածից 7 անգամ ավելի է, և մենք ի սզբանե պլանավորած դահլիճը փոխել ենք: Բայց ամեն դեպքում ճիշտ ենք համարում դադարեցնել գրանցումը, որովհետև դեռ հարց է՝ ինչպես պետք է նման թվով մասնակից ունեցող միջոցառում կազմակերպել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 30-ին նախատեսվող միջոցառմանը։
«Էլ չասեմ, որ հոգեբանորեն գոնե ես պատրաստ չէի այդ ժանրում հանդես գալ այդքան մարդկանց ներկայությամբ: Բայց էական չէ, ասել ենք, անպայման կանենք: Ուղղակի այս պահին դահլիճային ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են»,- ասել է նա:
Փաշինյանը նաև խոստացել է, որ միջոցառումը լավ անցնելու պարագայում կշարունակեն այս շարքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարահրապարակ, և որ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել QR կոդի կամ համապատասխան հղման միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ սոցհարթակներում, հատկապես Տիկտո...
Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակ ստեղծող վարորդներին
Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով...