ԵՄ–Հնդկաստան առևտրային պատմական համաձայնագիրը մոտ է ավարտին
Եվրամիության և Հնդկաստանի միջև նախատեսվող առևտրային համաձայնագիրը կստեղծի միասնական շուկա շուրջ 2 միլիարդ մարդու համար և կապահովի վերահսկողություն համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե մեկ քառորդի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումում։
Նրա խոսքով՝ Եվրոպան ձգտում է խորացնել տնտեսական համագործակցությունը 21-րդ դարի տնտեսական աճի հիմնական կենտրոնների հետ՝ ընդգրկելով ոչ միայն Լատինական Ամերիկան, այլև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և դրանից դուրս գտնվող շուկաները։ Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ ԵՄ-ն նպատակ ունի ակտիվ առևտրային հարաբերություններ հաստատել համաշխարհային տնտեսության առաջատար դերակատարների հետ։
The Economic Times-ի փոխանցմամբ՝ կողմերը նախատեսում են հունվարի 27-ին, Հնդկաստան–ԵՄ 16-րդ գագաթնաժողովի ընթացքում, պաշտոնապես հայտարարել բանակցությունների ավարտի մասին։ Համաձայնագրի ստորագրումը սպասվում է առաջիկա ամիսներին՝ անհրաժեշտ իրավական ընթացակարգերից հետո, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի հաստատմամբ։
Հիշեցնենք՝ ԵՄ-ի և Հնդկաստանի միջև առևտրային բանակցությունները սկսվել էին դեռևս 2007 թվականին, սակայն մի շարք վիճելի հարցերի պատճառով դադարեցվել էին 2013-ին։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...