Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Համբարձումյանը վերադարձել է տուն
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ՔԿՀ-ից տեղափոխվեց տուն։Ընտանիքի անդամներից բացի, բազմաթիվ քաղաքացիներ էին...
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար․ Երևանի քաղաքապետարան
Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Երևան...
ԱՄՆ-ում ժամկետից երկար մնալու դեպքում անձը կարող է զրկվել երկիր մուտք գործելու հնարավորությունից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․«Եթե սահմանված ժամկետից երկար եք մնա...