Ավտովթար` Գեղարքունիքում. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մահացածը «Toyota»-ի վարորդի մայրն է եղել:
Auroranews-ին քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննույթուն։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` Երևանի Աբովյան փողոցում. կան վիրավորներ. ՆԳՆ-ը մանրամասնել է
Երևանի Աբովյան փողոցում կրակոցների հետևանքով 2 երկու անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Radar Armenia-...
Ռուսաստանի Դաշնության աշխատանքի նախկին փոխնախարարին մահացած են գտել իր առանձնատանը
Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի մարմինը հայտնաբերվել է հուն...
Ինդոնեզիայում 11 ուղևորով անհետացել է հետախուզական ինքնաթիռ
Ինդոնեզացի փրկարարները որոնում են 11 մարդու հետ անհետացած ATR 42-500 ձկնորսական հետախուզական ինքնաթիռը։Ինդոնեզիայի օդայի...
Անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը ժամը 23։10-ին մեկուսացվել է։ Այդ մասին հայտնում ե...