Լավրովը Հայ Առաքելական Եկեղեցու թեմայով մտահոգություն է հայտնել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ նշելով, որ Բրյուսելը կստիպի Երևանին «վաստակել յուրաքանչյուր ցենտը»։ Խոսքը վերաբերում է Հայաստանին հատկացված 15 միլիոն եվրոյի տրանշին։


2025 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում Լավրովը այս օգնությունը կապել է Ռուսաստանի կողմից ներկայացված այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքների» մասին ԵՄ հռետորաբանության հետ։ Նա հիշեցրել է, որ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ընդունել էին նման սպառնալիքների գոյությունը, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։


«Վերջերս Հայաստանին տրամադրվել է 15 միլիոն եվրոյի տրանշ, և ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել յուրաքանչյուր ցենտը», - եզրափակել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ