Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վերջիններս մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:
Հաղորդվում է, որ նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառո...
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ․ Վահագն Ալեքսանյան
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ, որը երազանքի թոշակ չէ, որի համար ես ներողություն եմ խնդրում...