Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը ազատվել է իր պաշտոնից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։
Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից:
Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել էր Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին և հայտարարել, որ ողջունում է համակարգող խորհրդի ստեղծումն ու ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարա...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...