Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք Ռուսաստանը և ես միասին լինել որևէ խորհրդում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Դավոս մեկնելուց: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նա պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Ճեպազրույցի ժամանակ, որի ձայնագրությունը հրապարակել է RBC-Ukraine-ն, Զելենսկին նաև մեկնաբանել է Սպիտակ տնից ստացած հրավերը՝ միանալու իր ստեղծած «Խաղաղության խորհրդին»:
«Խաղաղության խորհրդի» վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը նույնպես հրավերներ են ստացել Թրամփից:
«Մենք հրավերը ստացել ենք, և դիվանագետներն աշխատում են դրա վրա: Բայց Ռուսաստանը մեր թշնամին է, Բելառուսը՝ նրա դաշնակիցը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք Ռուսաստանը և ես միասին լինել որևէ խորհրդում», - ասել է Զելենսկին:
Դավոսի ֆորումին իր մասնակցության մասին խոսելով՝ Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ մնում է Կիևում՝ Ռուսաստանի կողմից գիշերը տեղի ունեցած ուժեղ հրետակոծության պատճառով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 20-ի իր զեկույցում հաստատել է զանգվածային հարվածը: Նախարարության ամփոփագրի համաձայն՝ հեռահար ճշգրիտ զենքերը և հարձակողական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրներին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը պատասխան էր «Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում քաղաքացիական թիրախների վրա ահաբեկչական հարձակումներին»։
«Իհարկե, այս դեպքում ես ընտրում եմ Ուկրաինան, այլ ոչ թե տնտեսական ֆորումները։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։ Որովհետև ինձ և ուկրաինացիների համար շատ կարևոր է ավարտել այս պատերազմը», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե՝ Գրենլանդիայի․ Թրամփ
Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի հետ կապված հարց...
Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության. Նազելի Բաղդասարյան
Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը մի...
ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Իրաքից
ԱՄՆ-ն ավարտել է իր զորքերի դուրսբերումը Իրաքի օբյեկտներից, բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, հաղորդում է CNN-ը՝ հղում...
Բայրամովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քն...