Մթնոլորտային օդի աղտոտման համար հաշվարկվել է ավելի քան 160 մլն դրամ վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թվականին մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրել է 617 իրավախախտման դեպք։
«63 դեպքով հաշվարկվել է մթնոլորտային օդին պատճառված վնասի չափը, որը կազմում է 160 մլն 881 հազար դրամ։ Ընդգծեմ, որ ընդհանուր արձանագրած 617 իրավախախտման դեպքից միայն 217-ը գրանցվել է Երևանում։ 15 դեպք արձանագրել ենք առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ժամանակ։ Սա Երևանի համար դրական ցուցանիշ է, որովհետև երբ այս միջոցառումը սկսում էինք իրականացրել, օրինակ, 2021 թվականին, մեկ շաբաթվա ընթացքում 127-ից ավելի դեպք էինք արձանագրել։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր վարորդների մոտ այդ առումով պատշաճ վարքագիծ է ձևավորվում»,- այս մասին հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրավախախտման 99 դեպք է գրանցվել շինարարության ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում՝ 15 դեպք։ Տարվա ընթացքում խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրման 226 դեպք է արձանագրվել։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ մեր քաղաքացիներին խոզանների, տերևների այրում չիրականացնեն։ Դա որևէ օգուտ չի բերում, հակառակը՝ աղտոտում է օդը, առողջությանը վնաս է, դրանից բացի հողերի դեգրադացիա է առաջացնում և ընդհանրապես հողի բերքատվությունը ցածրացնում է»,-ասել է Մարտիրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարա...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...