Խանդանյանը՝ Հայաստանով ադրբեջանցիների անխոչընդոտ անցման մասին
Փաստաթուղթը բանակցվել է, վերաբանակցելու հիմք չեմ տեսնում: Անխոչընդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք: Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար, բայց այդ անցումը բնականաբար տեղի է ունենալու Հայաստանի իրավազորության ներքո: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հայտարարությանը՝ ԹՐԻՓՓ-ի իրավական փաստաթուղթ չլինելու և Հայաստանի 26 տոկոս սուվերենություն ունենալու մասին՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ փաստաթղթի նախաբանում էլ գրված է, որ այն իրավական չէ. «Մեծ բանակցող, վերլուծաբան և տեսաբան լինել պետք չէ պարզելու համար, որ այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի: Դա հայտարարություն է արտգործնախարարի և պետքարտուղարի բանակցությունների հետևանքով: Դա շրջանակ է ու քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթերը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Անուն առ անուն կհրապարակեմ բացակաները․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանա...
Պապոյանը Կարապետյաններին առաջարկել է պետբյուջե վերադարձնել ստացած 105,3 մլն դրամը
««Տաշիր-ագրո» ընկերությունը պետական բյուջեից ստացել է ավելի քան 105,3 մլն դրամ սուբսիդավորում միայն մեկ ծրագրով, երբ ներ...
Բյուջեր ձեր օբշյակը չէ. Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատաս...
Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջ պետք է կառուցվի. վարչապետ
Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա: Այս մասին «Հայաստան...