Քաղաքականություն
«Մեկ այլ՝ ցավոտ դրվագ կա». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի…
| ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի ուղղությամբ փաստորեն իր հանգուցալուծումը չստացավ։ Ասել է թե՝ խնդիրը հրվեց ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների դաշտ և որպես գլխավոր խնդիր մատնանշվեց ոչ թե Ադրբեջանի ներխուժումը, այլ ՌԴ խաղաղապահների անգործությունը։ Այն, որ այդ դրվագով խաղաղապահները արցախցիների ակնկալիքները չեն արդարացրել՝ չեն կանխել ադրբեջանցիների ագրեսիան և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր չեն վերադարձրել, դա ակնհայտ է։ Սակայն մեկ այլ՝ ցավոտ դրվագ կա։ Փաստացի Փաշինյանը մակերեսային մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի գործողությունների վերաբերյալ, սակայն ցույց տալիս, որ դա ՀՀ կարգավորման խնդիրը չի և որ դա ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել, առավել ևս՝ օրակարգային հարց դառնալ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է ամրանալ Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը։ Սա նշանակում է, որ Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է»: |
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...