Չինաստանի ԱԳ նախարարն ասել է, թե որն է ուկրաինական ճգաժամի պատճառը
Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը Եվրոպայի անվտանգության առկա մեխանիզմներում անհավասարակշռությունն է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդատուի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է «Москва 24»-ը։
«Անհրաժեշտ է հետևել անվտանգության անբաժանելիության սկզբունքին և վերստեղծել Եվրոպայում անվտանգության հավասարակշռված և արդյունավետ մեխանիզմy։ Միայն այդպես է հնարավոր Եվրոպայում հաստատել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն»,-ասել է չինացի դիվանագետը։ Նա նաև նշել է, որ բոլոր կողմերը պետք է նպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին և դրանց համար ստեղծեն անհրաժեշտ պայմաններ։
«Չի կարելի կրակի և մարտական գործողությունների դադարեցման կոչ անել և միաժամանակ անդադար մեծաքանակ սպառազինություն մատակարարել՝ առաջացնելով ռազմական գործողությունների էսկալացիա»,-հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...