Մերկելը չի նախատեսում նոր հայտարարություններ անել՝ Ռուսաստանի նկատմամբ իր նախկին քաղաքականության վերաբերյալ
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ( նա պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) չի նախատեսում նոր հայտարարություններ անել՝ կապված անցյալում Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության հետ։ Այս մասին այսօր DPA գործակալությանը հայտնել է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Մերկելի կողմից հնչած գրավոր հայտարարությունները «դեռևս արդիական են, ներկայումս լրացուցիչ հայտարարություններ չեն նախատեսվում»։
Փետրվարի 25-ին Մերկելը դատապարտել է ռուսական ռազմական գործողությունը՝ այն անվանելով «սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի պատմության մեջ՝ շրջադարձային իրադարձություն»։
Մարտի 4-ին նա ասել է , որ դեռ հավատում է, որ 2008 թվականին Ուկրաինայի արագացված մուտքը ՆԱՏՕ-ին չաջակցելու իր որոշումը ճիշտ էր:
Մերկելը վերջին շաբաթներին քննադատության է ենթարկվել տեղական ԶԼՄ-ների կողմից այն բանի համար, որ նա իբր բավական կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ կանցլերի պաշտոնավարման վերջին տարիներին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...