Մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային, որպեսզի նա չպարտվի․ Բորել
ԵՄ-ն չի ցանկանում, որ Ուկրաինան պարտություն կրի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի զինել նրան, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորների հետ խոսելով։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ «Նովոստի»-ից։
«Այս խորհրդարանում նրանք ինձ ասացին, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակամարտությունը, ինչի համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց եթե ամեն ինչ ավարտվի կործանված և պարտված երկրում միլիոնավոր փախստականներով և հազարավոր զոհերով, ուրեմն մենք դա չենք ուզում, ուստի մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ մեկ միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն հատկացրել է ուկրաինական բանակին ռազմական օգնության ֆինանսավորման համար, «այնքան էլ էական գումար չէ՝ հաշվի առնելով, թե ԵՄ-ն օրական որքան է ծախսում Ռուսաստանի Դաշնությունում վառելիքի գնումների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...