Եթե Ռուսաստանը ընկնի, Ղարաբաղում խաղաղապահներն կլքեն Ադրբեջանի տարածքը․ ադրբեջանցի պատգամավորի մտացածին հայտարարությունը

Ադրբեջանցի պատգամավոր, ՌԴ Դաշնային ժողովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ագիլ Աբասը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը ձեռնտու է Բաքվին։ Այս մասին պատգամավորն ասել է ադրբեջանական լրատվականներից մեկին տված հարցազրույցում, փոխանցում է Infoteka24-ը։ 

 

«Եթե Ռուսաստանը ընկնի, Ղարաբաղում խաղաղապահներն ինքնաբերաբար կլքեն Ադրբեջանի տարածքը, և մենք հնարավորություն կունենանք այնտեղ ապրող հայերի հետ խոսել ու քննարկել, որ նրանք կամ ստանում են Ադրբեջանի քաղաքացիություն և ապրում են այնտեղ որպես մարդիկ, կամ հեռանում են։ Թող ոչ ոք չկասկածի։ Ամեն դեպքում, Ռուսաստանը կպարտվի Ուկրաինային, իսկ դա ձեռնտու է Ադրբեջանին»,- ասել է Աբասը։

 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 22-ին Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրեցին Դաշնակցային համագործակցության հռչակագիր, սակայն նույնիսկ երկկողմ հարաբերությունների նոր կարգավիճակը չի խանգարում ադրբեջանցի քաղաքական գործիչներին արտահայտել հակառուսական կարծիքներ, ինչը հուշում է, որ Բաքուն Ռուսաստանին իրական դաշնակից չի համարում՝ վարելով բացահայտ թշնամական քաղաքականություն։

Քաղաքականություն

Պատահարներ