Բաքվում իշխանությունների թույլտվությամբ հակառուսական ցույցը կանցկացնեն․ Infoteka 24
Բաքվում իշխանությունների թույլտվությամբ հերթական հակառուսական ցույցը կանցկացնեն Ապրիլի 12-ին «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության կողմից կազմակերպված մեկ ժամ տեւողությամբ բողոքի ցույց կանցկացվի Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց, հայտնում է Turan-ը:
Նշվում է, որ հավաքի ժամանակ նախատեսվում է օգտագործել «Դադարեցրեք պատերազմն Ուկրաինայում», «Դադարեցրեք պատերազմական հանցագործությունները», «Բուչայում և Ուկրաինայի այլ վայրերում ջարդեր իրականացրած ռուս զինվորականները չեն կարող խաղաղապահներ լինել» կարգախոսները։ Ռուսական բանակը պետք է դուրս բերվի Ղարաբաղից:
Infoteka 24-ը հիշեցնում է, որ առհասարակ, Ադրբեջանում զանգվածային քաղաքական ակցիաների անցկացումը չափազանց հետաքրքիր խնդիր է։ Անցյալ շաբաթ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺԱՄԽ) ակցիայի մասին ծանուցում է ուղարկել Բաքվի քաղաքապետարան, սակայն մերժում է ստացել՝ կարանտինային միջոցառումների դրդապատճառով։ Սակայն մյուս քաղաքական ուժերը անաղմուկ հակառուսական գործողություններ են իրականացնում եւ նույնիսկ օրենքի հետ խնդիրներ չեն ունենում։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանություններն իրենք են վերահսկում երկրում հակառուսական գործընթացները և կազմակերպում են նման ցույցեր։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
«Պատերազմի դեմքը. մայրը 2,5 տարեկան Վերայի մեջքին կոնտակտային տվյալներ է գրել»․ Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Պատերազմի դեմքը. էվակուացումից առաջ 2,5 տարեկան Վերայի մեջքին նրա մա...