ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ՝ ապրիլի 5-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Պետքարտուղարը խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը, ինչպես նաև՝ նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի ապրիլի 6-ին նախատեսված հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ.
«Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել՝ ներգրավվելով երկկողմանի և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դերի միջոցով՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Փաշինյանը և Բլինքենն անդրադարձել էին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը: