ԱՄՆ-ն արգելում է ներդրումները Ռուսաստանում և պատժամիջոցներ է սահմանում Պուտինի դուստրերի դեմ

ԱՄՆ-ը G7-ի և ԵՄ-ի հետ միասին նոր պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերի, Ռուսաստանի խոշորագույն բանկերի՝ Альфа-Банк -ի և Сбербанк-ի դեմ և արգելում է բոլոր նոր ներդրումները Ռուսաստանում: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է epravda.com.ua-ն:
 

Сбербанк-ը Ռուսաստանի ամենամեծ ֆինանսական հաստատությունն է, որը պատկանում է կառավարությանը, իսկ Альфа-Банк-ը ամենամեծ մասնավոր բանկն է: Պատժամիջոցները կսառեցնեն նրանց ցանկացած ակտիվ, որը կապված է ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ և արգելելու է ԱՄՆ քաղաքացիներին բիզնես վարել նրանց հետ։
 

Բացի այդ, պետությունները Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների ամբողջական արգելք կսահմանեն։ Այդ նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր գործադիր հրաման կստորագրի, որը ներառում է ԱՄՆ քաղաքացիների կողմից Ռուսաստանում նոր ներդրումների արգելք՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
 

«Այս քայլը հիմնված է Ռուսաստանից հեռացող ավելի քան 600 բազմազգ ընկերությունների որոշման վրա: Մասնավոր հատվածի ելքը ներառում է արտադրողներ, էներգետիկ ընկերություններ, խոշոր մանրածախ առևտրականներ, ֆինանսական հաստատություններ և այլ ծառայություններ մատուցողներ, ինչպիսիք են իրավաբանական ընկերությունները և խորհրդատվական ընկերությունները», - ասվում է հայտարարության մեջ: ասաց Սպիտակ տունը։

Քաղաքականություն

Պատահարներ