Դանիայի կառավարությունը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին
Դանիայի կառավարությունը որոշել է արտաքսել 15 ռուս դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Յեփփե Քուֆուդը՝ Արտաքին քաղաքականության խորհրդի արտահերթ նիստից հետո։
Նրա խոսքով՝ դիվանագետները, որոնք, ինչպես ինքն էր պնդում, հետախուզական գործունեությամբ են զբաղվել, «առաջիկա 14 օրվա ընթացքում պետք է լքեն երկիրը»։
«Սա պատմական քայլ է, որը մենք կատարում ենք: Բայց մենք դա անում ենք նաև շատ եվրոպական երկրների հետ միասին, քանի որ ցանկանում ենք պաշտպանել մեր անվտանգությունը»,-ասել է արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող է այնպես պատահել, որ հանդիպում չլինի»․ Զելենսկին՝ իր և Պուտինի հնարավոր հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է շարունակի բանակցությունները Ռուսաստանի հետ, չնայ...
«Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը»․ Կարեն Վրթանեսյան
Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը, որը մեզ կտանի, կհասցնի Հայաստանը նորից ոտքի կանգնած լ...
«Նպատակը ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղությունն է»․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Բուչայում ստեղծված իրավիճակը դարձել է...
Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հ...