Զելենսկին այցելել է Բուչա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների ապացույցներ են հայտնաբերվել։ Նա զրուցել տեղացիների հետ։ Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» էր որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է Ուկրաինայում և Արևմուտքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օրերս հերթական ֆեյքային գրոհն է իրականացվել Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են այնտեղից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց այնտեղ բեմադրվել է բեմադրություն, որը տարածվել է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից»,- հայտարարել էր Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...