Ուկրաինային «Բայրաքթար»-ների մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից․ ՌԴ դեսպան
Ռուս հասարակությունը ցավագին է ընդունում այն փաստը, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է հարվածային «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը՝ թուրքական ձախակողմյան «Aydinlik» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է Ermenihaber-ը։
«Ինձ այստեղ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ վերաբերվում թուրքական ԱԹՍ-ների մատակարարմանն Ուկրաինային: Ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ մատակարարումները ռուսական հանրության շրջանում: «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին»։
Շարունակելով միտքը, դեսպանը շեշտել է, որ օրինակ Ռուսաստանը զենք չի մատակարարում նրանց, որոնք կռվում են թուրքական բանակի դեմ։
«Ի դեպ, նշեմ. այն երկիր, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի զգալի քանակի զենք փոխանցել նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները, իսկ այդ ամենն Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ակնարկային հարցադրում է արել ռուս դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...