ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է Բուչայի մասին տվյալներ ներկայացնել Նյու Յորքում
Նյու Յորքում կայանալիք մամուլի ասուլիսում Ռուսաստանը մանրամասն նյութեր կներկայացնի ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Միևնույն է, այսօր, մեր մշտական առաքելության բերանով, մենք կկազմակերպենք մամուլի ասուլիս Նյու Յորքում, որտեղ կներկայացվեն մանրամասն նյութեր, որոնք ցույց են տալիս այն իրադարձությունների իրական բնույթը, որոնք այժմ տեղի են ունենում Բուչա քաղաքում, և որոնք մեր արևմտյան գործընկերները փորձում են ներկայացնել որպես Ռուսաստանի Դաշնության ռազմական հանցագործությունների ապացույց»,- ասել է Լավրովը։
Ռուսական դիվանագիտության ղեկավարն այս մեղադրանքներն անվանել է ապատեղեկատվական արշավի հերթական դրվագը, որն այսօր «ուղեկցում է գրեթե բոլոր հակամարտություններին»։
Նախարարը հավելել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված իրավիճակում «բազմաթիվ օրինակներ են եղել, երբ բացահայտ ֆեյքեր են նետվել, և դրա վերաբերյալ ակնթարթային քարոզչական արշավ ու կատաղի դատապարտումներ են իրականացվել»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլ...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությու...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...