Բաքուն ներկայացրել է ամենակարևոր պայմանները, որոնք կխթանեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը
Հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։
Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար:
Եթե դուք ( նկատի ունի Հայաստանը ) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ապա ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն իրենց միջև տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև զերծ մնան ուժի կիրառումից և տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքը»,- ասել է Հաջիևը։
«Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային այս պահանջներին, և դրանից հետո մենք կկարողանանք առաջ շարժվել»,- ընդգծել է նա։
Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան դիվանագիտական մակարդակով նույնպես սկսում է կապ հաստատել Հայաստանի հետ։
«Մենք աջակցում ենք այս գործընթացին, բայց միևնույն ժամանակ աջակցում ենք այս գործընթացի երկու ուղղությունների միաժամանակյա և զուգահեռ զարգացման գործընթացին՝ հայ-ադրբեջանական, ինչպես նաև թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նախագահի օգնականը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...