Չենք կարող երկիրն առանց գազ թողնել. Մոլդովայի նախագահ
Մոլդովան պատրաստվում է չեզոքություն պահպանել և պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ:
Այս մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն Radio Europa Liberă-ին տված հարցազրույցում։
Ինչպես պարզաբանել է Մայա Սանդուն, այս կերպ պետությունը կարող է մնալ առանց ռուսական գազի և էլեկտրաէներգիայի։
«Կարո՞ղ ենք այսօր երկիրը թողել առանց բնական գազի և առանց էլեկտրականության, ոչ, չենք կարող, ոչ հանուն մեր քաղաքացիների, ոչ էլ հանուն Ուկրաինայի 100 հազար փախստականների, որոնցից 50 հազարը երեխաներ են»,- ասել է Մոլդովայի նախագահը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոլդովան «վայելում է իր արևմտյան գործընկերների լիակատար աջակցությունը», և նրանք «կփորձեն օգնել Քիշնևին էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ գտնել»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...