Ադրբեջանին հորդորել են անմիջապես հետ քաշել զորքերը
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը:
Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը հորդորել է անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։
«Ես նաև հիշեցրել եմ Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː
Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս ջանքերը:
Եվ որ ոչ պակաս կարևոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս և հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, Ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»,- նշել է Կալյուրանդը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...