Ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու․ Բայրամովը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լայն հնարավորությունների մասին, փոխանցում են արտասահմանյան լրատվականները։
Նա հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Հայաստանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ են ներկայացրել՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։
«Մենք դեռ կոնկրետ պատասխան ենք սպասում։ Հայկական կողմից հնչում են դրական ազդակներ, մենք դա տեսնում ենք։ Կուզեինք ենթադրել, որ դա այդ հարցի առնչությամբ Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորում է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու։ Հուսով ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...