Սուրեն Պապիկյանը և Ռումինիայի դեսպանը հանդիպել են
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` ք.Թբիլիսի): Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները:
Քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլ...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությու...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...