«Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից». Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։ Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը, որ Ադրբեջանն իր ռազմա-քաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ, իսկ ավելի եթե հստակ, ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։ Պարզ է, որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ։ Սակայն պետք է նաև փաստել, որ թուրքական կողմը բավական հետևողական է իր տակ վերցնի նաև Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի՝ թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխել» ինչ-որ գործընթացներ, որոնք կվտանգեն «ներքին կայունությունը» Ադրբեջանում։ Կարելի է փաստել, որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունն Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ։ Ի՞նչ է դա նշանակում, կարծում եմ՝ բացատրելն ավելորդ է»։ |

Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...