Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդի ղեկավարը խոսել են ԼՂ իրավիճակի վերաբերյալ պահանջներից

Unknown 230 դիտում
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդի ղեկավարը խոսել են ԼՂ իրավիճակի վերաբերյալ պահանջներից

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները պահանջներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, այս մասին գրում է РИА Новости-ն:

 

Սահիբա Գաֆարովան ասել է, թե «եռակողմ հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը», և պահանջել է «հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքներից» և այլն:

 

Իր ելույթում Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Նա ասել է, որ խախտման մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանը, այլև ՌԴ-ը, որն այդ տարածքի անվտանգության երաշխավորն է:

 

«Կցանկանայի կրկնել. Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- նշել է Սիմոնյանը։

 

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ Բաքուն բազմիս առաջարկել է Երևանին խաղաղության պայմանագիր կնքել՝ հաշվի առնելով 5 կետերը: 

 

Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է. 

 

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք իրականացնել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250