Պեսկովը խոսել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին
Ռուսական գազի համար ռուբլով վճարելու եղանակներն այժմ մշակվում են, բայց բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանը միանշանակ անվճար գազ չի մատակարարի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մատակարարումների գործընթացը շատ եւ շատ բարդ է: Դա խանութից ինչ-որ ապրանքի գնում չէ, որտեղ դուք գնում եւ վճարում եք դրամարկղի մոտ, ուստի դա եւ մատակարարումն է, եւ վճարումը, եւ բալանսների հաշվարկումը, դա երկար ձգվող գործընթաց է: Այժմ մշակվում են բոլոր եղանակները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա մանրամասնել է, որ հարցը քննարկվում է գերատեսչությունների միջեւ, «Գազպրոմ»-ի հետ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրման եվրոպական որոշ ծավալներ կնվազեն, բայց ընդհանուր առմամբ այն կփոխհատուցվի հայտերով արեւելյան ուղղության կողմից:
Մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունից նավթից հրաժարվելու Գերմանիայի պլանները՝ Պեսկովը նշել է, որ արեւելքում կա Հարավարեւելյան Ասիայի շուկան։
«Իհարկե, նավթի հայտերի նվազումը կփոխհատուցվի հայտերով արեւելյան ուղղությունից։ Չի կարելի բացառել, որ ինչ-որ ծավալներ կկրճատվեն, բայց, ամեն դեպքում, եւս մեկ անգամ կրկնում ենք, որ ի վերջո համաշխարհային շուկան շատ ավելի բազմաշերտ է, քան միայն եվրոպականը։ Թեեւ, իհարկե, եվրոպական շուկան պրեմիալ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս տարի Ռուսաստանից նավթի ներկրման դադարեցման համար տեխնիկական լուծումներ նախապատրաստելու Գերմանիայի պլաններին վերաբերյալ հարցին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
Պեսկովը հերքել է հայտարարությունը, թե ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադր...
«Անհանգստություն է առաջացնում». Պեսկովը` Բայդենի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ու...
Զելենսկին` Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրնե...