Զելենսկին` Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին։ Զելենսկին սուր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ուկրաինային ռազմական օգնություն չցուցաբերելու համար։
«Որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վե՛րջ»,- ասել է Զելենսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, ըստ Զելենսկու, շատ ավելի ակտիվ է զենք ուղարկելու հարցում, քանի որ բրիտանացիները հիմնականում աջակցում են Ուկրաինային:
«Այո: Ճիշտն ասած, Ջոնսոնն այն առաջնորդն է, որն ավելի շատ է օգնում: Մեծ Բրիտանիան միանշանակ մեր կողքին է: Նա չի փորձում հավասարակշռել: Բրիտանիան իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ելք չի տեսնում: Բրիտանիան ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, իսկ Ռուսաստանը՝ պարտվի: Բայց ես պատրաստ չեմ ասել՝ Բրիտանիան ցանկանում է ձգձգել պատերազմը, թե ոչ»,- ասել է Զելենսկին։
Գերմանիան, ըստ Զելենսկու, սպասում է և փորձում հավասարակշռություն գտնել։
«Ռուսաստանի հետ վաղեմի հարաբերություններ ունեն, իրավիճակին նայում են տնտեսության պրիզմայով, ժամանակ առ ժամանակ օգնում են, կարծում եմ՝ փորձում են հարմարվել իրավիճակին, ինչպես է այն զարգանում, նաև նայում են, թե ինչպես է իրավիճակն ազդում սեփական երկրի վրա»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
Պեսկովը հերքել է հայտարարությունը, թե ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադր...
«Անհանգստություն է առաջացնում». Պեսկովը` Բայդենի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ու...
Պեսկովը խոսել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին
Ռուսական գազի համար ռուբլով վճարելու եղանակներն այժմ մշակվում են, բայց բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստան...