Պեսկովը հերքել է հայտարարությունը, թե ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելու փորձերի համար, չի համապատասխանում պաշտոնական Մոսկվայի տեսակետին։
Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Միխայիլ Դելյագինը "Россия 24"-ի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը, լինելով թուրքական պրոքսի ու քվազի պետություն, Արևմուտքի պահանջով Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ է փորձում բացել Ռուսաստանի համար։
Նա հայտարարել էր, որ ռուսական պատասխանը պետք է լինի խիստ ու հստակ։
«Իսկ ու՞մ է պետք ադրբեջանական նավթարդյունաբերությունը», - հռետորական հարցադրում էր արել պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
«Անհանգստություն է առաջացնում». Պեսկովը` Բայդենի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ու...
Զելենսկին` Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրնե...
Պեսկովը խոսել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին
Ռուսական գազի համար ռուբլով վճարելու եղանակներն այժմ մշակվում են, բայց բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստան...
Պայթյուն` Թբիլիսիի գազալցակայանում. 2 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանքում
Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում է ծանր, տեղեկացնում է&n...