Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու պահանջով
Սույն թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
«Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։
Միջանկյալ միջոցի պահանջում ներկայացվել է նաև մարտ ամսին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից։ Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։
Նման ոտնձգությունները ուղիղ սպառնալիք են ոչ միայն Խրամորթ գյուղի, այլև Արցախի ողջ բնակչության համար։
Հիմնվելով այս փաստերի վրա և դրանք համադրելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը արձանագրել է, որ Ադրբեջանի գործողությունները ուղիղ վտանգում են Արցախի բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող հիմնարար իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։ Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։
Մարտի 25-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված վերը նշված խախտումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
«Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված». Լավրով
Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արեւմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսություն...
«Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը». Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպան...