«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնություն անողոք ներխուժմանը։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Զելենսկին` դիմելով ուկրաինացիներին:
«Արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանվում ենք մեզ ոչնչացնելու և երկրի երեսից ջնջելու փորձերից: Ռուսական զորքերի սկզբնական պլանը փլուզվեց ներխուժման առաջին օրերին։ Նրանք կարծում էին, որ ուկրաինացիները կվախենան։ Նրանք կարծում էին, որ մենք՝ ուկրաինացիներս, չենք կռվի։ Նրանք սխալվեցին։ Նրանք չգիտեն, թե ինչպես է ազատությունը հարստացնում կյանքը և կյանքին իմաստ է տալիս: Ռուսները փնտրում են վարձկանների ամբողջ աշխարհում, անկացած սրիկայի, որն ընդունակ է կրակել խաղաղ բնակչության վրա։ Ռուսական զորքերը կործանում են մեր քաղաքները: Նրանք անխտիր սպանում են խաղաղ բնակիչներին։ Կանանց բռնաբարում են: Երեխաներին առևանգում են»,-ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ ռուսները այրում են թանգարաններ, դպրոցներ, նրանց համար թիրախ են դարձել բուհերը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Բնակիչները չպետք է տուժեն». Զախարովան՝ Արցախի մասին
«Մենք ելնում ենք նրանից, որ հարկավոր չէ սրել առանց այն էլ ոչ պարզ հումանիտար իրավիճակը, և բնակիչները չպետք է տուժենՄոսկվ...
Բայդենն ասել է` որ դեպքում ՆԱՏՕ-ն զենքով կպատասխանի Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխա...
«Ամերիկացիներն այլևս Երկիր մոլորակի տերը չեն». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդիսանում ամենագլխավորն այս մոլորա...