Ուկրաինացին փորձել է փախչել երկրից՝ թաքնվելով «բեյբի բոքսի» մեջ
Չեռնովցի ջոկատի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայի քաղաքացուն, որը փորձել է հատել Մոլդովայի հետ սահմանը՝ թաքնվելով «բեյբի բոքսի» (մանկական տուփի) մեջ։
Korrespondent.net-ը նշում է, որ «անսովոր ուղևորը» հայտնաբերվել է Ռոսսոշա անցակետում Renault մակնիշի մեքենայում, որով ճամփորդում էր մի կին իր երկու երեխաների հետ: Փաստաթղթերը ստուգելուց հետո սահմանապահները զննել են նաև մեքենայի բեռնախցիկը, որտեղ «բեյբի բոքսի» մեջ հայտնաբերել են 1985 թվականին ծնված տղամարդու։ Պարզվել է, որ ուղևորը կնոջ ամուսինն է, որը փորձել է հեռանալ ռազմական գործողությունների թիրախում հայտնված երկրից։
Քաղաքացին ստիպված է եղել մնալ Ուկրաինայում, քանի որ ռազմական դրության ժամանակ 18-ից 60 տարեկան տղամարդկանց մեկնելն արգելված է։


Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականա...
«Մեր ստեղի զորքը շատ ուժեղ ա»․ Չինարիի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին
Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։...
Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար
Հանրապետական Վերականգնողական Կենտրոն տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար....
Արցախցիները բողոքի են դուրս եկել
Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել նաև կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններ...