Արցախցիները բողոքի են դուրս եկել
Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել նաև կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններից լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։ Արցախից տեղահանվածները, շարունակելով բողոքի ակցիան, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ կոչերով դիմեցին այդ երկրի իշխանությանը։
«Խնդրում ենք լիազորությունների շրջանակում դե յուրե ճանաչել դե ֆակտո Արցախի Հանրապետությունը, ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահների լիարժեք մասնակցությունը ԼՂ բանակցության գործընթացներին»,– ասաց ակցիայի մասնակից Հադրութ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին համայնքի բնակիչներով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և խնդրել հումանիտար ապաստան տրամադրել իրենց երկրում։ Նամակի պատասխանը ստացել են 2022 թվականի փետրվարի 7-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի անունից, որն առաջարկել է կապ հաստատել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության հետ։
Արցախից տեղահանվածները դեսպան Անն Լույոյին ուղղված նամակ հանձնեցին դեսպանատանը` խնդրելով հանդիպում կազմակերպել «Հանուն Հադրութի» ՀԿ–ի նախագահ Լևոն Հայրիյանի, «Շուշիի հայրենակցական միություն» կազմակերպության նախագահ Աշոտ Հարությունյանի և Հադրութ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Ստեփանյանի հետ` խնդրանքն ու հարցերը համատեղ քննարկելու նպատակով։
Նամակը գրված էր երկու լեզվով` հայերեն և ֆրանսերեն։
Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի դեսպանատան մոտից հասան ՌԴ դեսպանատան մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականա...
«Մեր ստեղի զորքը շատ ուժեղ ա»․ Չինարիի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին
Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։...
Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար
Հանրապետական Վերականգնողական Կենտրոն տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար....
Ուկրաինացին փորձել է փախչել երկրից՝ թաքնվելով «բեյբի բոքսի» մեջ
Չեռնովցի ջոկատի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայի քաղաքացուն, որը փորձել է հատել Մոլդովայի հետ սահմանը՝ թաքնվելով&...