Ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:
Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա:
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
«Մեր ստեղի զորքը շատ ուժեղ ա»․ Չինարիի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին
Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։...
Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար
Հանրապետական Վերականգնողական Կենտրոն տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար....
Ուկրաինացին փորձել է փախչել երկրից՝ թաքնվելով «բեյբի բոքսի» մեջ
Չեռնովցի ջոկատի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայի քաղաքացուն, որը փորձել է հատել Մոլդովայի հետ սահմանը՝ թաքնվելով&...
Արցախցիները բողոքի են դուրս եկել
Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել նաև կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններ...