Խորվաթիայի մայրաքաղաքում կործանված ուկրաինական ԱԹՍ-ն 120 կիլոգրամանոց ռումբ է ունեցել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընկած անօդաչու թռչող սարքը կրում էր մինչև 120 կգ քաշով ռումբ, հայտնել է Խորվաթիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
Երկրի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի տարրերը կարող են վկայել դրա արձակման մեջ ուկրաինական կողմի մասնակցության մասին։
«Սակայն դեռ շատ հարցեր կան»,- ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է ТАСС-ը՝ Խորվաթիայի ռադիոյի և հեռուստատեսությանը հղումով։
Պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով՝ «երբ անօդաչու թռչող սարքն ընկել է փափուկ հողի վրա, պայթյունը տեղի է ունեցել գետնի տակ»։ Ըստ նրա՝ եթե ռումբը «խփի ասֆալտին կամ բետոնին, հետեւանքները աղետալի կլինեն»:
Միջադեպի կապակցությամբ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը անհրաժեշտ է համարել ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը Եվրամիության անդամ երկրների և ՆԱՏՕ-ի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...
Ռուսական զորքերը փակել են Ուկրաինայի սևծովյան ափը. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ռուսական զորքերը արգելափակել են Ուկրաինայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրթիռակոծվել է Կիևի մարզի Coca-Cola-ի գործարանը
Հրթիռակոծվել է Կիևի մարզի Վելիկա Դիմերկա քաղաքում գտնվող Coca-Cola-ի գործարանը: Այս մասին նշում են ուկրաինական լրատվամիջ...