Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք», «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի և աջ դաստակի դրսային մակերեսի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք» և «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, ձեռքերի դաստակների առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշումներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները հետազոտման մեջ են և այդ պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Լոռու մարզի բնակիչներ, 23-ամյա Նորիկ Շ.-ն, 23-ամյա Նարեկ Կ.-ն, 23-ամյա Հովհաննես Դ.-ն:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պապիկյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակամուտ գյուղի վերջնամասում Հովհաննես Դ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքի բռնկումից առաջացած հարվածային ալիքից վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները: Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Դ.-ն Շիրակամուտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց հետո դուրս է եկել ու հետո տեղի է ունեցել նշված դեպքը: 3 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Ուկրաինայում կրկին հայ է զոհվել
Ուկրաինայում ընթացող մարտերում զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայող, հայազգի Արշակյան Մխիթարի Արթուրը, գրում են...
Մելիտոպոլի քաղաքապետը փոխանակվել է ինը ռուս գերիների հետ. ՌԴ ՄԻՊ
ՌԴ ՄԻՊ-ը հաստատել է, որ ինը ռուս գերիները փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովի հետ։ Այս մասին հայտարար...
Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել. ՍիվիլՆեթ
Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայել Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս...