«Պատժամիջոցները, հավանաբար, մուրճով հարված են ԵԱՏՄ մեր դաշնակիցներին». ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները հարվածել են նաև Եվրասիական տնտեսական տարածքում ՌԴ դաշնակիցներին, սակայն միության անդամ երկրները միասին միանգամայն ունակ են կասեցնել սահմանափակումների բացասական հետևանքները։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Известия-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն հետադարձ, այլ, հավանաբար, մուրճով հարված են մեր դաշնակիցներին՝ եվրասիական տարածքում ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերներին։ Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի Ռուսաստանին ԵԱՏՄ շուկաներում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ունենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ», - ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցների և դրանց վերացման թեման երկար ժամանակ եղել է եվրասիական օրակարգում, և ԵԱՏՄ-ն ունի մի ամբողջ շարք գործիքներ՝ որոշակիորեն փոխհատուցելու բացասական ազդեցությունը, մասնավորապես՝ ազգային արժույթներով հաշվարկները և ֆինանսավորման նպատակով տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորությունը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շատ ծրագրեր, որոնք դրվել են թղթի վրա և ստացել են ճանապարհային քարտեզներ և գործողությունների ցանկ, «կիրականացվեն ինտենսիվ և արագացված՝ ՌԴ-ի վրա անհավատալի պատժամիջոցների ճնշման պայմաններում»:
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...