Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան։
«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցությունների միջոցով»,- ասել է Աբդուլաևան։
Այդ կետերը ներկայացնում ենք ստորև.
▪️ Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
▪️ Պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
▪️ Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից։
▪️ Սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
▪️ Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...